Ֆաբիո Բորինիի գործակալը կատեգորիկ ժխտել է լուրերն այն մասին, որ ֆուտբոլիստը կարող է հեռանալ «Լիվերպուլից»:
Երիտասարդ իտալացու համար դեբյուտային մրցաշրջանը «Լիվերպուլում» բավականին անհաջող է ստացվում: Ֆաբիոն վերջերս է վերադարձել շարք: Երեք ամիս նա բացակայում էր ոտքի վնասվածքի պատճառով: Իսկ այժմ արդեն նա դուրս է գցել ուսը, որի պատճառով մրցաշրջանի մնացած մասը Բորինին անցկացնելու է հիվանդանոցում:
Սրա հետ կապված մամուլում տարածվել են շշուկներ, որ Բորինին հնարավոր է ամռանը վերադառնա հայրենիք:
-Միանշանակ նրա ապագան կապված է «Լիվերպուլի» հետ: Նա երկարամյա պայմանագիր է կնքել աշխարհի ամենահայտնի ակումբներից մեկի հետ:
Ներկա պահին նա մտածում է միայն տքնաջան աշխատանքի և շուտափույթ դաշտ վերադառնալու մասին: Սակայն պետք է խոստովանել, որ մրցաշրջանը նրա համար անհաջող ստացվեց,- հայտնել է Մարկո Դե Մարկին: ESPN