«Լիվերպուլը» վինգեր Ֆաբիո Կարվալյոյին վարձավճարով գործուղղեց «ՌԲ Լայպցիգ» 2023/24 մրցաշրջանի համար։
Նախորդ ամիս «Լիվերպուլը» մերժեց «ՌԲ Լեյպցիգի» 10 միլիոն ֆունտ ստերլինգի առաջարկը՝ Կարվալյոյին գնելու համար:
Այնուամենայնիվ, Կարվալյոն գնաց «Լեյպցիգ», բայց վարձավճարով: Անցած մրցաշրջանի վատ անցկացրած երկրորդ կեսից հետո Ֆաբիոն կփորձի նոր թափ հաղորդել իր կարիերային:
Ինչպես հայտնում է Liverpool Echo-ն, «Բերնլին», «Վեստ Հեմը» և «Բորնմուտը» նույնպես ցանկանում էին վարձակալել Կարվալյոյին, սակայն «կարմիրները» որոշեցին, որ ավելի լավ է 20 ամյա պորտուգալացին գործուղղվի Գերմանիա:
«Լիվերպուլում» իր դեբյուտային մրցաշրջանում Կարվալյոն անցկացրել է 14 հանդիպում, սակայն 2022 թվականի աշխարհի առաջնությունում ընդմիջումից հետո նա միայն մեկ անգամ է հայտնվել Յուրգեն Կլոպի թիմի մեկնարկային կազմում։