Անգլիայի ազգային հավաքականի և «Էվերթոնի» պաշտպան Ֆիլ Ջագելկան կողմ է արտահայտվել նախքան Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի մեկնարկը տրանսֆերային պատուհանը փակելու գաղափարի օգտին:
-Տարօրինակ է սկսել մրցաշրջանը, մի քանի խաղեր անցկացնել և այդ ընթացքում իմանալ, որ թիմը կարող են լքել մի քանի ֆուտբոլիստներ: Ավելի լավ է տրանսֆերային պատուհանի փակվելը երկու շաբաթ առաջ լինի, որպեսզի նոր մրցաշրջանում բոլորը թիմերն արդեն որոշեն իրենց կազմերը:
Ֆելայնին մեզ համար գերազանց ֆուտբոլիստ էր, մենք նրան ամենալավն ենք մաղթում: Չեմ կարծում, որ որևէ մեկը նրա հասցեին վատ կարտահայտվի:
Հույս ունեմ, որ մեր նորեկները շատ լավ կդրսևորեն իրենց: Բերրիին ես շատ լավ եմ ծանոթ, նա առաջնակարգ ֆուտբոլիստ է: Ջեյմս Մակարտին անցած մրցաշրջանում շատ լավ հանդես եկավ «Ուիգանում»:
Ես հավատում եմ, որ գլխավոր մարզիչը կկարողանա մեզ իրեն անհրաժեշտ ձևով մարզել, և մենք մրցաշարային աղյուսակում կբարձրանանք,- ասել է Ջագելկան: