«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ֆիլ Ջոնսը խոստովանել է, որ իր թիմը զգուշանում է իրենց ապագա մրցակից «Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջից:
«Չելսիի» հետ տնային ոչ-ոքիից հետո «կարմիր սատանաներին» ոչ հեշտ խաղ է սպասվում «Էնֆիլդում»՝ «Լիվերպուլի» հետ, որը Պրեմիեր Լիգայի մեկնարկային երկու խաղում հաղթանակ է տարել:
Այդ երկու հաղթանակներն էլ «կարմիրները» տարան Սթարիջի գոլերի շնորհիվ:
-Սթարիջը շատ լավ հարձակվող է: Մենք առավելագույն զգուշությամբ պետք է պաշտպանվենք: «Էնֆիլդում» երբեք հեշտ չի լինում: Մենք պետք է մեկնենք այնտեղ և խաղանք մեր լավագույն խաղը,- Ջոնսի խոսքերն է մեջբերում The Independent-ը: