«ՖԻՖԱ»-ի գործակալ Ֆրանսուա Գալյարդոն հայտնել է, որ իսպանացի մարզիչ Խոսեպ Գվարդիոլան արդեն համաձայնության է եկել «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Ինչպես հայտնի է, Գվարդիոլան անցած ամառ լքեց «Բարսելոնան» և որոշեց մեկ տարի հանգստանալ ֆուտբոլից: Մարզչի ներկայացուցչի խոսքերով, Գվարդիոլան կարող է բանակցություններ սկսել միայն Նոր Տարուց հետո:
Սակայն այժմ ինֆորմացիա է հայտնվել, որ Գվարդիոլան արդեն համաձայնության է եկել «Սիթիի» հետ, որտեղ աշխատում են «Բարսելոնայում» իր նախկին գործընկերներ Չիկի Բեգիրիստայնը և Ֆերրան Սորիանոն:
-Գվարդիոլան արդեն նախնական պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Սիթիի» հետ: Եվ կարևոր չէ, թե «Միլանը» կամ այլ ակումբներ նրան առաջարկ կանեն թե ոչ,- Գալյարդոյի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Նաև Գալյարդոն նշել է, որ Գվարդիոլայի ամենաառաջին տրանսֆերը «Սիթիում» լինելու է «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը: