ՖԻՖԱ-ն վավերացրել է «Նյուքասլի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիի նկատմամբ 10-ամսյա որակազրկում՝ խաղադրույքների արգելքը խախտելու համար։
Ուրբաթ օրը ավելի վաղ ելույթ ունենալով լրատվամիջոցների հետ՝ «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդդի Հաուն հայտարարել է, որ Տոնալին կարող է հասանելի լինել շաբաթ օրը կայանալիք Պրեմիեր լիգայի շրջանակներում «գայլերի» դեմ խաղում, չնայած նրան, որ մեկ օր առաջ որակազրկվել է:
Այնուամենայնիվ, Տոնալին բաց կթողնի Մոլինյու ուղևորությունը: ՖԻՖԱ-ն հավանություն է տվել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի խնդրանքին և Սանդրոյի որակազրկումն վավերացրել է ամբողջ աշխարհում: Այս որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես, հաղորդում է Sky Sports-ը։
Այսպիսով, 23 ամյա իտալացին, ով խաղադրույք է կատարել իր նախկին ակումբի՝ «Միլանի» մասնակցությամբ խաղերի վրա, բաց կթողնի այս մրցաշրջանի մնացած հատվածը և Եվրո 2024-ը և հաջորդ տարվա օգոստոսի վերջին կկարողանա կրկին խաղալ «Նյուքասլում»:
Իր որակազրկումից բացի, Տոնալին կվճարի 20,000 եվրո տուգանք (17,380 ֆունտ) և կբուժվի խաղադրույքների նկատմամբ կախվածությունից: Սանդրոյից պահանջվում է նաև առնվազն 16 հրապարակային ելույթ ունենալ իր խնդրի մասին: