Պրեմիրեր Լիգայի 15-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվեց 11-րդ հորիզոնականում գտնվող «Ֆուլհեմին»: Առաջին խաղակեսը անարդյունավետ ստացվեց: Երկրորդ խաղակեսի 56-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց բրազիլացի կիսապաշտպան Սանդրոն՝ 0:1: Իսկ 72-րդ րոպեին «Տոտենհեմը» արդեն հաղթում էր 0:2 հաշվով: Գիլֆի Սիգուրդսոնի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց «Տոտենհեմի» անգլիացի ռմբարկու Ջերմեյն Դեֆոն: Հինգ րոպե հետո Դեֆոն դուբլ ձևակերպեց՝ հաշիվը դարձնելով 0:3: Արդյունավետ փոխանցում կատարեց Կլինտ Դեմպսին:
Գոլեր. Սանդրո՝ 55ր, Ջերմեյն Դեֆո՝ 72ր, 77ր