«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում Դավիդ Լուիզի նկատմամբ կոպիտ խաղի համար չի պատժվի Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից:
Այդ դրվագը տեղի ունեցավ հանդիպման 82-րդ րոպեին, երբ արդեն «Սիթին» հաղթում էր 1:2 հաշվով:
Գլխավոր մրցավար Կրիս Ֆոեն միայն տուգանային հարված նշանակեց և չպատժեց Ագուերոյին: Իր հաշվետվության մեջ մրցավարը հայտնել է, որ տեսել է այդ դրվագը և որոշել է չպատժել Սերխիոյին: