Նորություններ

Զգուշավորության վնասները․ Լիվերպուլ-Մանչեսթեր Յ․ 0-0

18.01.2021, 13:39

Մանչեսթեր Յունայթեդը Էնֆիդը լքեց, որպես Պրեմիեր Լիգայի առաջատար, բայց ափսոսանքի զգացումով։ Եթե առաջին կեսում Լիվերպուլը մոտ էր հաջողության, ապա երկրորդ խաղակեսում մանկունյանցիներնն էր։

Յուրգեն Կլոպպի թիմը վնասվածքների պատճառով լուրջ կադրային խնդիրներ ունի, բացի այդ մերսիսայդցինորը նախկին երկու ԱՊԼ-ի խաղերում չէին կարողացել գոլի հեղինակ դառնալ, այս ամենը հրաշալի նախադրյալներ էին ստեղծում Սուլշերի թիմի համար Էնֆիլդից երեք միավորով հեռանալ։

 

Ինչպես նշել էի առաջին խաղակեսը ամբողջությամբ Լիվերպուլի ազդեցության նեքո անցավ, իսկ ահա երկրորդ խաղակեսում Մանչեսթերը զգաց արյան համը։ Առաջին կեսում մանկունյանցիներ մոտ ավելորդ շտապողականություն կար․ օրինակ Բրունոն կատարել է 31 փոխանցում, որոնցից միայն 18 են ճիշտ եղել (58% ճշգրտությամբ), կամ Մարկուս Ռեշֆորդը, ով  կրկին նույն շտապողականության հետևանքով մնում էր խաղից դուրս, ճիշտ է, կապ ունի նաև Լիվերպուլի «բարձր» դիրքավորված պաշտպանությունը, բայց չէ որ հենց այդ պաշտպանության դիրքը պետք է օգտագործվեր կտրուկ հակագրոհների անցնելիս։ Ի դեպ, Մարկուսը հինգ անգամ  մնացել է խաղից դուրս, ավելի շատ Մանչեսթերի կազմից խաղից դուրս մնացել Է ռոբին վան Պերսին Տոտտենհեմի դեմ խաղում 2013-ին՝ վեց անգամ։

 

Այս երկու նկարները ցույց են տալիս Ռեշֆորդի դիրքի տարբերությունները առաջին և երկրորդ խաղակեսերում․ առաջին նկարում (առաջին խաղակես) Մարկուսը կարծես մեկուսացած լինի թիմից, նա  չէր քիչ էր շարժվում Լիվերպուլի պաշտպանական գծին համընթաց, իսկ ահա երկրորդ խաղակեսում (երկրորդ նկար) իրավիճակը փոխվում է։ Մեծ հավանականությամբ, ընդմիջմանը Սուլշերը գտել ճիշտ խոսքեր հարձակվողի համար։

Ընդհանուր առմամաբ «մեծ» խաղերում նորվեգացին հաճախ է դիմոմ նման տակտիկական դասավորությանը՝ զիջելով նախաձեռնությունը խաղալ հակագրոհներով՝ օգտագործելով Ռեշֆորդի արագությունը։

 

 

 

 

 

 

 

Երկրորդ խաղակեսում Մարսիալի փոխարեն խաղադաշտ մտավ Կավանին ով զբաղեցրեց Ռեշֆորդի դիրքը, իսկ վերջինս տեղափոխվեց իր «սիրած» աջ եզր, որտեղ Լյուկ Շոուի հետ համագործակցության շնորհիվ 75-րդ րոպեին ստեղծվեց Մանչեսթեր Յունայթեդի, թերևս, ամենավտանգավոր պահը խաղից, երբ Բրունո Ֆերնանդեշի հարվածից հետո Ալիսսոնը ետ մղեց գնդակը։ Ահա այդ գրոհը, որի բեկումնային փ

փոխանցումը կատարեց Մագուայերը՝ թողնելով ձեռնունայն Սալահին և Շակիրիին։  Հենց այդ պահից սկսած հասկանալի դարձավ, որ Յունայթեդը կարող է հաղթանակով հեռանալ Էնֆիլդից և ամրապնդվել առաջատարի դիրքում։ Բայց խաղը ավարտվեց գոլազուրկ 0-0, ինչը միանշանակ Պեպ Գվարդիոլայի թիմի օգտին կարելի է գրանցել և ոչ միայն։

 

Հանդիպումը ցույց տվեց, որ Մանչեսթերը շատ ավելի էր զգուշանում այս Լիվերպուլից, քան պետք էր, ավելորդ զգուշավորություն, որը երեք միավորի կորուստ ունեցավ, ոչ թե մեկ միավորի ձեռքբերում։

 

Ի դեպ, վերջին անգամ Պրեմիեր Լիգայում, որ թույլ չի տվել Էնֆիլդում Լիվեևին դառնալ գոլի հեղինակ Մանչեսթեր Սիթին էր, որ այդ տարի դարձավ ԱՊԼ-ի չեմպիոն։

 

 

Կարեն Պողոսյան

 

 

 

 

Գժեր գժվեք, աբխոդա

27.02.2021, 22:30

Գժեր գժվեք, աբխոդա

«Վեստ Բրոմ» - «Բրայթոն» 1-0 ( xG  0.69  xG 3.12)    Բրայթոնը հավակնում է լինել այս մրցաշրջանում Պրեմիեր Լիգայի ամենաանհաջողակի թիմը։ Նրանք անցյալ տուրում հսկայական առավելություն ունեին Քրիստալ Պելասի նկատմամբ, բայց հանդիպման վերջին րոպեին գնդակ ընդունեցին սեփական դարպասը և պարտվեցին 1-2։

կարդալ...

Կանգնեցրեք այս «Մուստանգին»

27.02.2021, 21:50

Կանգնեցրեք այս «Մուստանգին»

«Մանչեսթեր Սիթի» - «Վեստ Հեմ» 2-1  (xG 0.76  xG 1.93) 

կարդալ...