Վերլուծություններ

Հարձակվող, ում հետ արժե պատերազմի գնալ

 

 

Վերջերս Բրենդան Ռոջերսին հարցրեցին, թե հեշտ է արդյո՞ք մարզել Վարդիին․ Լեսթերի մարզիչը պատասխանեց, որ Ջեյմին ոչ միայն աշխատասեր է, այլ նաև խելացի է տակտիկապես։ Վերջին պնդումը զարմանք առաջացրեց որոշ լրագրողների շրջանում, քանի որ ԱՊԼ-ում անհիմն կարծրատիպ կա, որ Վարդին պայքարող հարձակվող է, ընդամենը։ Քեյն չէ, ով կարողանում է սկսել գրոհը, կամ Ինգս չէ, ով հրաշալի է զգում պրեսինգ սկսելու պահը։

 

 

Ինչ որ առումով ստատիստիկական տվյալները ապացուցում են վերը նշված կարծրատիպը․ օրինակ կարող է խաղ լինել, որտեղ Վարդին կարող է կատարել ընդամենը 12 փոխանցում, բայց Stats Bomb-ի տվյալներով ստեղծած պահերով անգլիացի հարձակվողը լիգայում զիջում է միայն Քեյնին, դե Բրույնեին, Ֆեռնանդեշին, Ջեք Գրիլիշին և Խամես Ռոդրիգեսին։  Եթե մենք այս ամենին գումարենք նրա հեղինակած գոլերը կստանանք ամբողջ արդյունավետության պատկերը։

 

Բացի հարձակման գոտում օգտակար լինելուց Ջեյմին հոյակապ է խաղում պաշտպանվելիս, նա չի սպասում, որ կիսապաշտպանությունում գնդակ խլեն և փոխանցեն իրեն։  Հարկ եղած դեպքում նա վերադառնում է կիասապաշտպանություն պատրաստ լինելով ցանկացած պահի պատժել մրցակցին գնդակի կորստի համար։ Նման վառ օրինակ է այս մրցաշրջանի Մանչեսթեր Սիթիի հետ հանդիպումը, երբ պաշտպանվելիս Լեսթերը վերադասավարովում էր 5-4-1 -ի

 

 

 

Մեկ այլ դեր նա կատարում Լիդսի դեմ խաղում՝ կանխելով փոխանցումը դեպի Մատեուս Կլիխը, ով հաճախակի  կատարում է գրոհի սկսման դեր Բիելսայի թիմում։ Ընդհանուր առմամբ Ջեյմի Վարդին աչքի է ընկնում դիրքային պատասխանատվությամբ։

 

Անգլիացի հարձակվողը նաև հոյակապ է խաղում վինգերի դիրքում, նրա փոխանցումներին կծափահարեր նույնիսկ Դե Բրույնեն։

 

 

 

 

 

 

«Վարդին այնպիսի ֆուտբոլիստ է, ում հետ կարելի է պատերազմ գնալ»,- մի առիթով ասել էր Ժոզե Մոուրինյուն։ Այսօր այդ զինվոր-ֆուտբոլիստը պատժեց Ժոզեի թիմին իր նպատակասլացությամբ, իր՝ մարտիկի բնավարությամբ։

 

 

Կարեն Պողոսյան