Ռեշֆորդը հեղինակեց իր 83-րդ գոլը Մանչեսթերի կազմում
03.02.2021, 01:00
Այսօր, 21:00
10.12.2017, 22:29
Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից երկրորդը կայացավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր միմյանց էին հանդիպել Մանչեսթեր քաղաքը ներկայացնող «Յունայթեդը» և «Սիթին»։
Խաղի կարևորությունը պայմանավորված էր նաև նրանով, որ չեմպիոնական պայքարում «Սիթիի» գլխավոր մրցակիցը համարվում է հենց «Յունայթեդը»։ Հանդիպումն անցավ գրեթե հավասար պայքարում, որտեղ 1-2 հաշվով հաղթանակ տարան «քաղաքայինները»։ Հանդիպման հաշիվը 43-րդ րոպեին դաշտի տերերի պաշտպանների սխալից հետո բացեց Դավիթ Սիլվան, որից ընդամենը 2 րոպե հետո Մարկուս Ռաշֆորդը խփեց պատասխան գնդակը։ Հյուրերի հաղթական գնդակը 54-րդ րոպեին կրկին պաշտպանների սխալից հետո խփեց Նիկոլաս Օտամենդին։
Այս հաղթանակի շնորհիվ Պեպ Գվարդիոլայի թիմը «կարմիր սատանաների» նկատմամբ ունեցած միավորնրի տարբերությունը հասցրեց 11-ի։
Գոլեր․ Սիլվա՝ 43ր, Ռեշֆորդ՝ 45ր, Օտամենդի՝ 54ր։
03.02.2021, 01:00
24.01.2021, 13:07