Նորություններ

«Մանչեսթեր Սիթի» 5-1 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

11.02.2018, 10:23

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Լեսթեր Սիթիին»։

 

«Քաղաքայինները» ջախջախիչ հաղթանակ տարան սեփական հարկի տակ։ Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով։ Ռահիմ Ստերլինգի գոլին պատասխանեց Ջեյմի Վարդին։ Երկրորդ խաղակեսում հյուրերի դարպասը չորս գնդակ ուղարկեց Սերխիո Ագուերոն։

 

Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 72-ի։

 

Գոլեր․ Ստերլինգ՝ 3ր, Վարդի՝ 24ր, Ագուերո՝ 48ր, 53ր, 77ր, 89ր։

Հարձակվող, ում հետ արժե պատերազմի գնալ

20.12.2020, 22:03

Հարձակվող, ում հետ արժե պատերազմի գնալ

    Վերջերս Բրենդան Ռոջերսին հարցրեցին, թե հեշտ է արդյո՞ք մարզել Վարդիին․ Լեսթերի մարզիչը պատասխանեց, որ Ջեյմին ոչ միայն աշխատասեր է, այլ նաև խելացի է տակտիկապես։ Վերջին պնդումը զարմանք առաջացրեց որոշ լրագրողների շրջանում, քանի որ ԱՊԼ-ում անհիմն կարծրատիպ կա, որ Վարդին պայքարող հարձակվող է, ընդամենը։ Քեյն չէ, ով կարողանում է սկսել գրոհը, կամ Ինգս չէ,...

կարդալ...

Ո՞ւր է շոուն, որի դեկորացիայի համար միլիոններ են ծախսվել

20.12.2020, 12:08

Ո՞ւր է շոուն, որի դեկորացիայի համար միլիոններ են ծախսվել

  Պեպ, ի՞նչ ես դու անում գրողը տանի․․․ Լիվերպուլը 0-7 Լոնդոնում ուղղակի չի նկատում Պելասին, իսկ Սիթին՝ 0-1 Սուութհեմփթոնին, այն էլ ժամանակ ձգելով, ջղաձգումներով։

կարդալ...