«Լեսթեր Սիթին» (անգլ. Leicester City Football Club) համանուն քաղաքում հիմնադրված պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է: Երկար տարիներ ակումբի տնային մարզադաշտը եղել է «Ֆիլբերտ Սթրիթը», որտեղ խաղացել է մոտ 111 տարի: 2002թ-ից «Լեսթերի» տնային մարզադաշտը «Քինգ Փաուերն» է, որը կարող է տեղավորել մինչև 32500 երկրպագու: Ակումբի մականունն է «աղվեսներ»:
«Լեսթերը» հիմնադրվել է 1884 թվականին՝ սկզբնական «Լեսթեր Ֆոսսի» անունով: Երկար ժամանակ ակումբը միայն ընկերական խաղերի էր մասնակցում: 1891թ-ից սկսեց հանդես գալ Կենտրոնական լիգայի առաջնությունում, իսկ երեք տարի հետո՝ 1894թ-ին ակումբը տեղափոխվեց երկրորդ դիվիզիոն: Այդ ժամանակ էլ «աղվեսներն» ունեցան պատմության մեջ իրենց ամենախոշոր հաշվով հաղթանակը՝ Անգլիայի գավաթի ընտրական փուլում 13:0 հաշվով հաղթեցին «Նոթս Օլիմպիկին»:
«Լեսթերը» մեկ անգամ հաղթել է Առաջին լիգայում (2008/09), երեք անգամ նվաճել է Լիգայի գավաթը (1963/64, 1996/97, 1999/00) և մեկ անգամ դարձել է Անգլիայի սուպերգավաթակիր (1971):
Չեմպիոնշիփի 2013/14 մրցաշրջանի արդյունքում «Լեսթերը» զբաղեցրեց առաջին հորիզոնականը և Պրեմիեր Լիգայի 2014/15 մրցաշրջանում հանդես գալու հնարավորություն ստացավ: