• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տեղի ունեցավ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8-ի վիճակահանությունը

Կիրակի օրը կայացել է Անգլիայի գավաթի 5-րդ տուրի (1/8 եզրափակիչ) վիճակահանությունը։ Մրցաշարի ֆավորիտներն առայժմ չեն հանդիպի միմյանց։

Անգլիայի գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» «Տոտենհեմին» հաղթելուց հետո որպես մրցակից ընդունեց Պրեմիեր լիգան ներկայացնող մեկ այլ ակումբի՝ «Լյուտոնին»։

«Չելսի»-«Աստոն Վիլլա» զույգի հաղթողը կհանդիպի Չեմպիոնշիպը ներկայացնող «Լիդս» – «Պլիմուտ» զույգի հաղթողին:

Բայց «Լիվերպուլը» կմրցի «Ուոթֆորդի» կամ «Սաութհեմպտոնի» հետ, որոնք նույնպես ներկայացնում են Անգլիայի երկրորդ դիվիզիոնը։

«Մանչեսթեր Յունայթեդը» կայցելի «Բրիստոլ Սիթի» կամ «Նոթինգհեմ Ֆորեստ»:

Հավելենք, որ Անգլիայի գավաթի խաղարկության 5-րդ տուրի հանդիպումները կկայանան փետրվարի 26-ին մեկնարկող շաբաթվա ընթացքում։ Այս տուրից ոչ-ոքիի դեպքում վերախաղարկումներ այլևս նախատեսված չեն։

Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչ վիճակահանություն՝

«Բլեքբերն» / «Ռեքսեմ» – «Նյուքասլ»
«Չելսի» / «Աստոն Վիլլա» – «Լիդս» / «Պլիմուտ»
«Բորնմուտ» – «Լեսթեր»
«Լիվերպուլ» – «Ուոթֆորդ» / «Սաութհեմպտոն»
«Բրիստոլ Սիթի» / «Նոթինգհեմ Ֆորեստ»«Մանչեսթեր Յունայթեդ»
«Վուլվերհեմպտոն»«Բրայթոն»
«Շեֆիլդ Ուենսդեյ» / «Քովենտրի» – «Մեյդսթաուն»
«Լյուտոն»«Մանչեսթեր Սիթի»

Հետաքրքիր փաստեր