«Նյուքասլ Յունայթեդն» անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է, որը հիմնադրվել է Նյուքասլ քաղաքում 1892: Ակումբը ձևավորվել է «Նյուքասլ Արևելյան» և «Նյուքասլ Արևմտյան» խմբերի միաձուլման արդյունքում: Կազմավորման օրվանից ակումբը խաղում է իր ներկայիս գլխավոր մարզադաշտում` «Սեյնտ Ջեյմս Պարկում»: Այժմ մարզադաշտը կարող է հյուրընկալել 52,387 հանդիսատես: «Նյուքասլն» դառնում է Պրեմիեր լիգայի անդամ մրցաշարի երկամյա պատմության ընթացքում և այն պահից երբ միանում է Ֆուտբոլի Լիգային 1983 թվականին, երբեք չի զիջում իր դիրքերը: 2007թ-ին երկարաժամկետ նախագահ և սեփականատեր Սէր Ջոն Հոլն իր մասնաբաժինը վաճառեց Մայք Էշլիին:
Նրանք նվաճել են Լիգայի առաջնության 4 տիտղոս և Անգլիայի Ֆուտբոլի 6 Գավաթ, ինչպես նաև 1969թ-ին քաղաքների միջև անցկացված առաջնության Գավաթը և ՈՒԵՖԱ-ի 2006 թ-ի Ինտերտոտոյի գավաթը: «Նյուքասլ Յունայթեդն» ունի իններորդ ամենաբարձր տիտղոսը, որը երբևէ ձեռք է բերվել անգլիական ակումբի կողմից: Ակումբի ամենահաջողված տարիները եղել են 1904թ-ից 1910թ-ն ընկած ժամանակահատվածը, երբ նրանք հաղթեցին Անգլիայի Գավաթում և ձեռք բերեցին երեք տիտղոս Առաջին Դիվիզիոնում:
«Կաչաղակներն» ուժեղ մրցակցության մեջ են տեղական «Սանդերլենդի» հետ, և 1898թ-ից ի վեր երկու ակումբները ներգրավված են Թայն-Վիըր դերբիում:
Ակումբի համազգեստի ավանդական գույներն են սև և սպիտակ զոլերով մարզաշապիկները, սև շորտերը և սև գուլպաները: Նրանց ավանդական զինանշանը կրում է քաղաքի տարրերը, որոնք ներկայացնում են 2 ծովաձիերը: