«Արսենալի» կիսապաշտպան Աբու Դիաբին ծնկի վիրահատությունից ապաքինվել է և արդեն վերադարձել է մարզումներին:
Հոկտեմբերին Դիաբին ծնկի հերթական վիրահատության ենթարկվեց և մինչև այժմ չէր կարողանում օգնել «զինագործներին»:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, Դիաբին այժմ անհատական ծրաագրով է մարզվում և դեռ պատրաստ չէ դաշտ վերադառնալ: «Արսենալի» երկրպագուները Դիաբիին այս տարի դաշտում չեն տեսնի: Ֆրանսիացի ֆուտբոլիստի վերադարձը սպասվում է հաջորդ տարվա մարտին: