• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սոբոսլայի մասնակցությունը՝ Լիգայի գավաթի եզրափակչին, հարցականի տակ է

«Լիվերպուլի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայը կարող է բաց թողնել Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը՝ ազդրի վնասվածքի կրկնության պատճառով։

Հիշեցնենք, որ 23 ամյա Սոբոսլայը բաց թողեց հունվարի մեծ մասը ազդրի հետ կապված խնդիրների պատճառով, սակայն ամսվա վերջին վերադարձավ խաղալու:

Սոբոսլայը կարողացավ գոլային փոխանցում կատարել «Նորվիչի» դեմ խաղում և գոլ խփել «Չելսիին», որից հետո նա անսպասելիորեն դուրս մնաց «կարմիրների» հայտացուցակից  «Արսենալի» դեմ խաղի համար:

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Սոբոսլայի բացակայությունը բացատրել է վնասվածքի հատվածում ցավով, սակայն հունգարական Index հրատարակությունը պնդում է, որ իրականությունը ավելի ծանր է:

Խոսքը լիարժեք կրկնության մասին է, որը Սոբոսլային չորս շաբաթով խաղից դուրս կթողնի։ Այժմ Դոմինիկի մասնակցությունը փետրվարի 25-ին «Չելսիի» դեմ Լիգայի գավաթի եզրափակչին մեծ հարցականի տակ է։

Հետաքրքիր փաստեր