«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ազդրի վնասվածքի պատճառով բաց կթողնի Պրեմիեր Լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղը, որը տեղի կունենա մարտի 25-ին:
Նույն այդ խնդրի պատճառով Ագուերոն փետրվարին բաց թողեց իր թիմի 5 հանդիպումները: «Բավարիայի» դեմ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլում արգենտինացի հարձակվողի մոտ կրկնվեց վնասվածքը, ինչի պատճառով ևս երկու շաբաթ չի կարողանա օգնել «քաղաքայիններին»:
-Շաբաթ օրը Սերխիոն կիմանա, թե ինչպիսին է իր վիճակը: Բուժզննում անցնելուց հետո պետք է 48 ժամ սպասել, որպեսզի հայտնի դառնան արդյունքները: Ես իսկապես չգիտեմ, սակայն չեմ կարծում, որ շատ լուրջ լինի: Կարծում եմ, որ մոտ երկու շաբաթ բաց կթողնի,- «Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: