• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ագուերոն բաց կթողնի մրցաշրջանի մեկնարկը

Սերխիո ԱգուերոՆոր մրցաշրջանի մեկնարկին «Մանչեսթեր Սիթին» չի կարողանա օգտվել իր առաջատար Սերխիո Ագուերոյի ծառայություններից:

Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի խաղարկությանը «քաղաքայինները» չորս հոգանոց պատվիրակություն ուղարկեցին՝ Ագուերոն, Սաբալետան և Դեմիկելիսն՝ Արգնտինայի հավաքական, իսկ Բրազիլիայի հավաքականին միացավ Ֆերնանդինյոն:

Բոլոր չորս ֆուտբոլիստներն էլ դեռ չեն միացել թիմի մինչմրցաշրջանային նախապատրաստություններին և, «Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի խոսքերով, թիմին չեն օգնի օգոստոսի 10-ին՝ «Վեստ Բրոմվիչի» հետ խաղում:

-Ֆուտբոլում կարևոր է շատ աշխատելը, սակայն հանգստանալն էլ իր տեղն ունի: Մենք այս մրցաշրջանում շատ խաղեր ունենք, ուստի եթե ֆուտբոլիստներին հանգստանալու համար 30 օր չտանք, ապա նրանք չեն կարողանա ցուցադրել իրենց լավագույն որակները:

Հարավամերիկացի ֆուտբոլիստների դեպքում ավելի դժվար է: Պաբլո Սաբալետան, Մարտին Դեմիկելիսը, Սերխիո Ագուերոն և Ֆերնանդինյոն իրենց մրցաշրջանն ավարտել են հուլիսի սկզբին, ուստի պետք է դեռ հանգստանան:

Նրանք մարզումներին կվերադառնան այն ժամանակ, երբ մենք վերադառնանք Մանչեսթեր: Հնարավոր է, որ նրանք բաց թողնեն մրցաշրջանի մեկնարկը, սակայն մենք կփորձենք այնպես անել, որ նրանք մեր տրամադրության տակ լինեն հնարավորինս շուտ,- ասել է Պելեգրինին: Goal

Հետաքրքիր փաստեր