«Սաութհեմպտոնի» կիսապաշտպան Ադամ Լալանան խոստովանել է, որ հիանում է իր նախկին թիմակից Գարեթ Բեյլով:
25-ամյա Լալանան ընթացիկ մրցաշրջանում լավ է հանդես գալիս և բոլոր շանսերն ունի Անգլիայի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը մասնակցելու: Չի բացառվում նաև, որ ամռանը Լալանան կտեղափոխվի թոփ ակումբ:
-Նա (Բեյլը) տեղափոխվեց «Ռեալ», սակայն չմնաց գերաստեղերի, օրինակ՝ Ռոնալդուի ստվերի տակ: Այն, որ նա բարձր մակարդակով է խաղում, արդարացնում է նրա համար ծախսված գումարը: Նա մշտաբես աշխատում է իր վրա և ցանկանում է ավելի շատ գոլեր խփել:
Մրցակիցները նրանից վախենում են: Նա ուղղակի ապրում է ֆուտբոլով և վայելում է այդ խաղը,- Լալանայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: