• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հայտնի են Կլոպին փողարինող երեք հիմնական թեկնածուների անունները

«Լիվերպուլը» կազմել է գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին փոխարինելու երեք հիմնական թեկնածուներից բաղկացած կարճ ցուցակը։

«Լիվերպուլի» սեփականատերերը դեռ նոյեմբերին իմացան, որ Կլոպը կլքի ակումբը մրցաշրջանի ավարտից հետո, և Յուրգենն իր որոշման մասին հայտարարեց հանրությանը անցյալ ուրբաթ։

Ինչպես հաղորդում է Sky Sport Germany-ն, «Լիվերպուլը» ներկայումս ունի երեք մասնագետներից բաղկացած կարճ ցուցակ, որոնք կփոխարինեն Կլոպին: Զարմանալի չէ, որ այդ ցուցակում առաջինը Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն։

Բացի Ալոնսոյից, «Լիվերպուլը» դիտարկում է նաև Յուլիան Նագելսմանին և Ռոբերտո Դե Զերբիին։ Նրանցից առաջինը 2023 թվականի սեպտեմբերից մարզում է Գերմանիայի հավաքականը, իսկ երկրորդը գլխավորում է «Բրայթոնը»։

42 ամյա Ալոնսոն համարվում է Եվրոպայի ամենախոստումնալից երիտասարդ մարզիչներից մեկը և լրացուցիչ գրավչություն ունի «Լիվերպուլի» համար, քանի որ նա ներկայացրել է ակումբը որպես ֆուտբոլիստ։

Հաղորդվում է, որ Ալոնսոյի պայմանագիրը «Բայերի» հետ թույլ է տալիս Խաբիին ազատորեն հեռանալ Լևերկուզենից, եթե նա առաջարկ ստանա իր նախկին ակումբներից «Լիվերպուլից», «Ռեալից» կամ Մյունխենի «Բավարիայից»:

Հետաքրքիր փաստեր