Աշխարհի առաջնությունում ելույթներն ավարտելուց հետո Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ադամ Լալանան մտադիր է արագացնել իր տեղափոխությունը «Լիվերպուլ»:
Լալանային գնելու համար «կարմիրներն» արդեն երկու առաջարկ են արել «Սաութհեմպտոնին», ով իր առաջատարի համար պահանջում է 30 մլն ֆունտ, քանի որ տրանսֆերային իրավունքների 1/4-ը պատկանում է Ադամի նախկին ակումբ «Բորնմուտին»:
26-ամյա անգլիացին չի թաքցնում, որ ցանկանում է ուղևորվել «Էնֆիլդ», և աշխարհի առաջնությունից վերադառնալուց հետո նա կփորձի արագացնել իր տրանսֆերը: Ինչպես հաղորդում է Liverpool Echo-ն, Լալանան մտադիր է հանդիպել ակումբի ղեկավարներին, որպեսզի խնդի բաց թողնել իրեն: