«Սանդերլենդի» նախկին կիսապաշտպան Ադամ Ջոնսոնը, ով անչափահասի հետ սեռական կապ ունենալու համար 6 տարի պատիժը կրում է բանտում, աշխատանքի դիմաց շաբաթական կվաստակ 11 ֆունտ։
Daily Star պարբերականի հաղորդմամբ, 28-ամյա անգլիացին կալանավայրում կկատարի հավաքարարի աշխատանք, որի համար կվարձատրվի։
Նշենք, որ «Սանդերլենդում» Ջոնսոնի աշխատավարձը կազմում էր շաբաթական 60 հզր ֆունտ, սակայն ակումբը խզեց նրա պայմանագիրը, երբ Ջոնսոնի գործը հայտնվեց դատարանում։