• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վեբը բացատրել է Ռոմերոյին ուղիղ կարմիր քարտ ցույց տալու որոշումը

Մրցավարական կորպուսի ղեկավար Հովարդ Վեբը բացատրել է, թե ինչու «Տոտտենհեմի» պաշտպան Քրիստիան Ռոմերոն ուղիղ կարմիր քարտ ստացավ «Չելսիի» դեմ լոնդոնյան դերբիում։

«Տոտտենհեմի» շատ երկրպագուներ դժգոհ էին «Չելսիի» դեմ խաղում Ռոմերոյի հեռացումից, քանի որ Քրիստիանը մինչ Էնցո Ֆերնանդեսի ոտքին հարվածելը խաղացել էր գնդակին:

Այնուամենայնիվ, Վեբը կարծում է, որ VAR-ը ճիշտ է հայտնաբերել ֆիզիկական ուժի չափից ավելի կիրառումը, հետևաբար այս դրվագում կարմիր քարտն ու 11 մետրանոցը արդարացի էին:

«Դա հիանալի հանդիպում էր: Չափազանց ինտենսիվ: Հիանալի խաղ Պրեմիեր լիգայի համար: Կարծում եմ, որ մրցավարներն իսկապես լավ աշխատանք կատարեցին խաղադաշտում և VAR-ի սենյակում:

Մենք տեսանք մի իրավիճակ, երբ խաղադաշտում գտնվող մրցավարը չնկատեց 11 մետրանոցը, բայց նման արագությունների ժամանակ դա ամենևին էլ հեշտ չէ տեսնելը: Գիտեմ, որ ստուգումը մի փոքր ավելի երկար տևեց, բայց VAR-ը պետք է ստուգեր ամբողջ գործընթացը: Հիանալի ստուգման պրոցես:

Ինչու՞ է դա 11 մետրանոց: Միայն այն պատճառով, որ դու խաղացել ես սկզբից գնդակին, քեզ իրավունք չի տալիս նման կերպ վարվել մրցակցի հետ: Մենք սովորաբար նման հարված չենք տեսնում գնդակին խաղալուց հետո: Այս դեպքում, Էնցոյի անվտանգության համար ակնհայտ սպառնալիք կար: Եվ երբ մենք տեսնում ենք այդ դրվագը արագացրած և դանդաղացրած կադրերով, ապա կարող ենք արդարացված համարել կարմիր քարտի ցուցադրումը»։ – ասել է Վեբը Sky Sports-ին տված հարցազրույցում։