• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ադեբայորը մասնակցում է աֆրիկյան ազգերի գավաթին

Էմանուել ԱդեբայորՏոգոյի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտարարել է, որ «Տոտտենհեմի» հարձակվող Էմանուել Ադեբայորը այնուամենայնիվ մասնակցելու է աֆրիկյան ազգերի գավաթին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին 28-ամյա Ադեբայորը բացառել էր իր մասնակցությունը այդ առաջնությանը ցածր պարգևատրումների պատճառով: Այնուհետև նա հայտարարեց, որ իրեն անհանգստացնում է նաև անվտանգության հարցը:

Մինչդեռ այժմ հայտնի է դարձել, որ Ադեբայորն արդեն գտնվում է Տոգոյի հավաքականի տրամադրության տակ և պատրաստվում է իր մեկնարկային խաղին:

-Իհարկե, մենք մեկնել ենք աֆրիկյան ազգերի գավաթին Ադեբայորի հետ: Շատ կարևոր է, որ նա մեզ հետ է, քանի որ մեր խաղացողն է և թիմի ավագը,- նշել է Տոգոյի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ամեյի Գաբրիելը:

Ավելացնենք, որ աֆրիկյան ազգերի գավաթը սկսում է հունվարի 19-ին և կվերջանա փետրվարի 10-ին: Ադեբայորի բացակայությունը նշանակում է, որ «շպորները» այս ընթացքում կմնան միայն մեկ հարձակվողով` Դեֆոյով: Չի բացառվում, որ Վիլաշ-Բոաշը նոր հարձակվող ձեռք կբերի տրանսֆերային այս պատուհանի ժամանակ: Sky Sports

Հետաքրքիր փաստեր