• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պոստեկոգլու. «Սոնը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է»

«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկոգլուն գովաբանել է իր ավագ Սոն Հին Մինին, ով օգնեց թիմին 2-1 հաշվով հաղթանակ տանել «Բրայթոնի» դեմ:

Այս շաբաթվա սկզբին Հարավային Կորեայի հետ ավարտելով Ասիայի գավաթի խաղարկությունը՝ Սոնն անմիջապես վերադարձավ լոնդոնյան ակումբի կազմ և կես ժամ խաղաց շաբաթ օրը կայացած Բրայթոնի դեմ խաղի ընթացքում:

Իսկ ավելացված ժամանակի վեցերորդ րոպեին Սոնը հնարավորություն ստեղծեց Բրենան Ջոնսոնի համար, ով կամային հաղթանակ բերեց Տոտտենհեմին: Հանդիպումից հետո Պոստեկոգլուն չի խնայել հաճոյախոսությունները 31-ամյա հարձակվողի հասցեին։

-Ակնհայտ է, որ «Բրայթոնը» շատ լավն էր, բայց նրանք իսկապես քրտնաջան աշխատում էին խաղի մեջ մնալու համար, և դու գիտեիր, որ նրանք կհոգնեն:

Մենք հնարավորություն ունեինք խաղադաշտ դուրս բերելու երկու հարձակվողական խաղացողների և գիտեինք, որ նրանք վտանգ կներկայացնեն: Դա կարող է հեշտ թվալ, բայց Սոնի փոխանցումը… Նա համաշխարհային մակարդակի խաղացող է, ով դուրս եկավ առանցքային պահի:

Թիմը, որտեղ նա խաղում է, կարող է նրան այլ կերպ օգտագործել, բայց նա համաշխարհային մակարդակի խաղացող է:

Դուք միայն պետք է նայեք նրա ելույթին Պրեմիեր Լիգայում՝ աշխարհի ամենադժվար առաջնությունում, որպեսզի տեսնեք, որ նա միշտ ցույց է տվել իր լավագույնը, անկախ նրանից, թե ինչ ժամանակաշրջան է անցնում թիմը:

Կարծում եմ, որ նույնիսկ այս տարի, նախքան նրա գնալը (Ասիայի գավաթի խաղարկությանը), նա, հավանաբար, լավագույն հարձակվողական խաղացողն էր մրցաշարում: Դա միայն իմ կարծիքն է, իհարկե:

Կարծում եմ, որ մենք լավ գործեցինք նրա բացակայության ժամանակ: Ռիչին (Ռիչարլիսոն) և մյուսները բարելավել են գոլ խփելու ունակությունները, բայց մեզ համար հիանալի է վերջում ունենալ համաշխարհային մակարդակի խաղացող,- Պոստեկոգլուի խոսքերն է մեջբերում The Independent-ը։