mnatany.am

Նորություններ

Ադնան Յանուզայը վերցրեց Գիգգսի համարը

14.08.2014, 10:21

Ռայան Գիգգս Ադնան ՅանուզայՆոր մրցաշրջանի մեկնարկից առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» հայտնել է իր ֆուտբոլիստների խաղային համարները, և հայտնի 11 համարը բաժին է հասել կիսապաշտպան Ադնան Յանուզային:

 

Վերջին 22 տարիների ընթացքում «կարմիր սատանաների» 11 համարով խաղում էր լեգենդար Ռայան Գիգգսը: Սակայն ուելսցին մայիսին խաղակոշիկները կախեց մեխից և դարձավ գլխավոր մարզիչ Լուի վան Գալի օգնականը:

 

Ազատված համարը «Յունայթեդը» որոշեց վստահել իր տաղանդավոր ֆուտբոլիստներից Ադնան Յանուզային, ով Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում մասնակցել է 27 խաղի՝ դառնալով 4 գոլի հեղինակ:

 

«Կարմիր սատանաների» նորեկներ Լյուկ Շոուին և Անդեր Էրերան վերցրել են 3 և 21 համարները՝ համապատասխանաբար:

Տաղանդ, աշխատասիորություն, էգո։ Ինչպե՞ս ղեկավարել Ռոնալդուին

19.09.2021, 16:36

Տաղանդ, աշխատասիորություն, էգո։ Ինչպե՞ս ղեկավարել Ռոնալդուին

«Մանչեսթեր Յունայթեդի» հաջողության ամենակարևոր գրավակններից է, թե ինչպես կկառուցի ու ինչպիսին կլինի Սուլշերի և Ռոնալդուի հարաբերությունը։

կարդալ...

Ռեշֆորդը հեղինակեց իր 83-րդ գոլը Մանչեսթերի կազմում

03.02.2021, 01:00

Ռեշֆորդը հեղինակեց իր 83-րդ գոլը Մանչեսթերի կազմում

Մարկուս Ռեշֆորդը գոլերի քանակով Մանչեսթեր Յունայթեդի կազմում անցավ լեգենդար Էրիկ Կոնտանային։ Երիտասարդ անգլիացին Սաութհեմթոնի դեմ խաղում հեղինակեց իր 83-րդ գոլը մանկունյանցիների կազմում բոլոր մրցաշարերում։

կարդալ...