Ադրբեջանցի գործարար Հաֆիս Մամեդովը գնել է Չեմպիոնշիփում հանդես եկող «Շեֆիլդ Ուենսդեյ» ակումբը: Մամեդովը «Baghlan Group» ընկերության հիմնադիր տնօրենն է, որն Ադրբեջանում զբաղվում է նաֆթի, գազի, շինարարական և տրանսպորտային փոխադրումներով: Հաֆիսին են պատկանում նաև «Բաքու» և «Լանս» ակումբները:
Երեկ հայտնի դարձավ, որ Մամեդովը Միլան Մանդարիչից գնել է «Ուենսդեյը», որը Չեմպիոնշիփի նախորդ մրցաշրջանում զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը: Գործարքի ֆինանսական կողմի մասին ինֆորմացիա չի հաղորդվում:
Մանդարիչը «Շեֆիլդը» ղեկավարում էր 2010թ-ի դեկտեմբերից, երբ նա ակումբի համար վճարեց ընդամենը 1 ֆունտ, սակայն 20 մլն ֆունտ պարտք վճարելու պարտավորություն վերցրեց:
-Ես ուրախ և հպարտ եմ, որ հաջողվեց գնել այս հիանալի ակումբը: Ես անգլիական ֆուտբոլի մեծ երկրպագու եմ: Վաղուց էի մտադիր ներդրում անել Անգլիայում, սակայն փորձում էի ճիշտ ակումբ գտնել: Երկրպագուներին խոստանում եմ, որ հաջողության հասնելու համար քրտնաջան կաշխատեմ,- ասել է Մամեդովը: