• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կարվալյոն տեղափոխվեց «Հալլ Սիթի»

Չեմպիոնշիպը ներկայացնող «Հալլը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» եզրային հարձակվող Ֆաբիո Կարվալյոյի հետ մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։

Հիշեցնենք, որ Կարվալյոն այս մրցաշրջանի առաջին կեսը վարձավճարով անցկացրեց «ՌԲ Լեյպցիգում», որտեղ չստացավ բավարար խաղային պրակտիկա, ուստի հունվարի սկզբին Ֆաբիոն ժամանակից շուտ վերադարձավ «Լիվերպուլ»։

Կարվալյոն չմնաց «Լիվերպուլում» և այժմ կրկին վարձավճարով տեղափոխվում է այլ ակումբ: Շատ անգլիական ակումբներ, այդ թվում Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբներ, ցանկանում էին ձեռք բերել Ֆաբիոյին, սակայն «կարմիրների» և անձամբ խաղացողի ընտրությունը կանգ առավ «Հալլի» վրա։

Այս պահին «Հալլը» ընդամենը մեկ միավորով է հետ մնում Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆի գոտում գտնվող ակումբներից։ «Վագրերը» հույսը դնում են 21 ամյա պորտուգալացու վրա, ով կօգնի նրանց պայքարել ԱՊԼ բարձրանալու համար:

Կարվալյոն «Լիվերպուլի» կազմում ընդամենը 21 հանդիպում է անցկացրել 2022 թվականի ամռանը «Ֆուլհեմից» տեղափոխվելուց հետո, բայց Անգլիայի նախկին երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստի հետ մեծ հույսեր են կապում Էնֆիլդում:

Հետաքրքիր փաստեր