Գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսից հետո «Ուիգանից» հեռանում են նաև պաշտպաններ Անտոլին Ալկարասը, Մեյնոր Ֆիգերոան և հարձակվող Ֆրանկո դի Սանտոն: Այս մասին հայտնում է The Independent պարբերականը:
30-ամյա Ալկարասը չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել ակումբի հետ և մտադիր է շարունակել կարիերան Եվրոպայում: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են Բունդեսլիգայի մի շարք ակումբներ:
Ինչ վերաբերվում է Ֆիգերոային, ապա նրա պայմանագիրը նույնպես ավարտվում է: Նրա ծառայություններով հետաքրքրվում են «Վեստ Հեմն» ու Պրեմիեր Լիգա վերադարձած «Հալլը»:
Դի Սանտոյի ապագան նույնպես ոչ մի կապ չունի Պրեմիեր Լիգան լքած «Ուիգանի» հետ: Հայտնի է, որ ձմռանն արգենտինացու վերաբերյալ հարցում արել էր «Լացիոն»:
Ավելացնենք, որ բացի այս երեքից, «Ուիգանից» կարող են հեռանալ նաև այն խաղացողները, ովքեր պայմանագիր ունեն ակումբի հետ: Խոսքը Շոն Մելոնի, Ջեյմս Մակարտիի, Քալում Մակմանամանի և Արունա Կոնեի մասին է: