• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կազեմիրոն և Մարտինեսը վերսկսել են իրենց մարզումները «Յունայթեդի» բազայում

Պաշտպան Լիսանդրո Մարտինեսը և կիսապաշտպան Կազեմիրոն վերսկսել են լիարժեք մարզումները «Մանչեսթեր Յունայթեդի» բազայում։

Մարտինեսը խաղադաշտ դուրս չի եկել սեպտեմբերի 20-ին «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած խաղից հետո: Լիսանդրոյի բացակայությունը պայմանավորված է ոտնաթաթի վնասվածքի կրկնությամբ, որի համար նա վիրահատությունն էր տարել դեռ ապրիլին, և որի համար անհրաժեշտ էր եղավ ևս մեկ վիրահատություն։

Միևնույն ժամանակ, Կազեմիրոյի վերջին ելույթը ֆուտբոլային խաղադաշտում եղել է նոյեմբերի 1-ին Լիգայի գավաթի խաղարկության «Նյուքասլի» դեմ խաղում, որի ժամանակ նա վնասեց ազդրային հոդը:

Մարտինեսն ու Կազեմիրոն որոշ ժամանակ մարզվում էին անհատական ​​կարգով, սակայն չորեքշաբթի Օլդ Թրաֆորդը ներկայացնող ակումբը հայտարարեց, որ երկու հարավամերիկացիներն էլ սկսել են մարզվել առաջին թիմի հետ։

«Յունայթեդի» հիվանդանոցից վերադառնալու շեմին են նաև պաշտպաններ Հարի Մագուայրը և Տիրել Մալասիան, ինչպես նաև կիսապաշտպան Մեյսոն Մաունտը:

Հավելենք, որ այս ամիս «Յունայթեդը» կանցկացնի ընդամենը երկու հանդիպում՝ հունվարի 8-ին Անգլիայի գավաթի 3-րդ տուրում «Ուիգանի» դեմ, իսկ հունվարի 14-ին Պրեմիեր լիգայի շրջանակներում կառճակատվի «Տոտտենհեմի» հետ։

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր