Օնլայն թարմացումներով կներկայացնենք Պրեմիեր Լիգայի տրանսֆերային պատուհանի վերջին ժամերի իրադարձությունները։
«Վուլհեմպտոնն» ավարտին է հասցրել «Վալենսիայի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի վինգեր Գոնսալու Գեդեշի տրանսֆերը։
Գվարդիոլայի թիմի ամենախնդրահարույց դիրքը պաշտպանության կենտրոնն է։ Պեպը մի քանի անգամ ակնարկել է, որ կենտրոնական պաշտպանի տրանսֆերը առաջնային է ակումբի համար։ Չնայած դրան, Սիթիի ու Նապոլիի բանակցությունները Կուլիբալիի տրանսֆերի մասով մտել է փակուղի, խնդիրը նրանում է, որ իտալական ակումբը չի ցանկանում 70 միլիոն ֆունտից պակաս ստանալ 29-ամյա սենեգալցու համար։
«Արսենալը» հայտնել է ռեկորդային՝ 72 մլն ֆունտով «Լիլի» վինգեր Նիկոլյա Պեպեին գնելու մասին։
Պրեմիեր լիգայում խաղացած ամենատարեց ֆուտբոլիստը եղել է Ջոն Բարիջը: 1995թ-ին նա խաղացել է «Մանչեսթեր Սիթիում», երբ 43 տարեկան և 5 ամսեկան էր: Իր ֆուտբոլային երկար կարիերայի ընթացքում անգլիացի դարպասապահը խաղացել է 29 տարբեր ակումբներում՝ այդ թվում «Նյուքասլ Յունայթեդում», «Սաութհեմպտոնում» և «Աստոն Վիլլայում»: Բարիջը 1969-1997թթ-ին անգլիական և շոտլանդական լիգաներում մասնակցել է 771 հանդիպման:
Ոչ, «You Never Walk Alone»-ի մասին խոսքը չէ։
Պրեմիեր լիգայի ակումբները ամառային տրանսֆերային պատուհանի ծախսերի նոր ռեկորդ են սահմանել՝ 1,5 միլիարդ ֆունտ ստերլինգ ներդնելով նոր խաղացողներ ձեռք բերելու համար: