• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Այդ արարքը ես պետք է չանեի։ Ինձ այդ արարքին դրդել է Տեն Հագը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ «Տոտտենհեմի» հետ խաղում փոխարինման դուրս գալու իր մերժումը հրահրել է գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Պրեմիեր լիգայի «Տոտտենհեմի» դեմ խաղում «Յունայթեդի» հաղթանակում (2:0) Ռոնալդուն ի վերջո հրաժարվեց փոխարինման դուրս գալ։

Փոխարենը Կրիշտիանուն մտել է տրիբունաների տակ գտնվող թունել և առանց հապաղելու լքել «Օլդ Թրաֆորդը», որից հետո ժամանակավորապես հեռացվել է հիմնական թիմից և պատժվել՝ բաց թողնելով «Չելսիի» դեմ հանդիպումը։

37-ամյա պորտուգալացին զղջում է իր արարքի համար, սակայն, այնուամենայնիվ, արդարացում է գտնում իր համար և կարծում է, որ հանդիպման երեք րոպե խաղադաշտ դուրս գալն իր արժանապատվությունից ցածր է։

«Ես անկեղծ կլինեմ քեզ հետ, Փիրս: Ես ափսոսում եմ դրա համար՝ մարզադաշտը լքելու: Միգուցե ես չպետք է դա անեի»:

«Դժվար է 100 տոկոսով ասել, բայց ասենք, որ զղջում եմ դրա համար: Այնուամենայնիվ, միևնույն ժամանակ զգում եմ, որ մարզիչն ինձ սադրել է: Ինձ համար անընդունելի է, որ մարզիչն ինձ խաղադաշտ դուրս թողի հանդիպման վերջին երեք րոպեի ընթացքում»:

«Ներողություն եմ խնդրում, բայց ես այդպիսի խաղացող չեմ: Ես գիտեմ, թե ինչ կարող եմ տալ թիմերին»,- ասել է Ռոնալդուն Փիրսին տված հարցազրույցում:

Հետաքրքիր փաստեր