Սոութհեմփթոնի հիմնական դարպասապահ 31-ամյա Ալեքս Մակքարտնին բաց կթողնի այսօր կայանալիք Լիվերպուլի հետ հանդիպումը կորոնավիրուսի պատճառով։ Դարպասպահի թեստը դրական պատասխան է տվել և նա պետք է մեկուսանա։
Թիմի գլխավոր մարզիչ Ռալֆ Հազնհյուտլը, ով նույնպես մեկուսացել էր թիմից, այսօրվա խաղին արդեն կարող է ներկա գտնվել։ Սոութի կազմից դուրս են մնացել նաև վնասվածքներ ստացած Յաննիկ Վեստերգաարդը և Նատան Ռեդմոնդը։
Փաստեր խաղի մասին
- Վերջին վեց խաղերը ԱՊԼ-ի շրջանակներում Լիվերպուլը հաղթել է Սոութին ընդհանուր 17-2 հաշվով
- Լիվերպուլը վերջին 14 արտագնա հանդիպեւմներում հաղթել է միայն չորսում (6 ոչ-ոքի, 4 պարտություն )
- Մո Սալահը 6 խաղերում Սոութի դեմ դարձել է 7 գոլի հեղինակ
- Լիվերպուլը առաջին անգամ չկարողացավ դառնալ գոլի հեղինակ հյուրընկալվելիս անցյալ խաղում Նյուքասլի դեմ
- Սոութի վերջին ութ գոլերի հեղինակները ութ տարբեր ֆուտբոլիստներ են
- Դանի Ինգզը անմիջական մասնակցություն է ունեցել Սոութի 38 գոլերին այն պահից սկսած, երբ Ռալֆ Հազնհյուտլը գլխավորել է թիմը (2018 դեկտեմբեր)