• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Էվերթոնի» միավորները նվազեցին 10-ով

Պրեմիեր լիգայում «Էվերթոնի» վաստակած միավորները նվազեցվել են 10-ով՝ Ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու պատճառով։

Մարտին «Էվերթոնը» հայտարարեց, որ հինգերորդ անընդմեջ տարին ակումբը աշխատում է կորուստով՝ 2021/22 մրցաշրջանի համար նշելով 44,7 միլիոն ֆունտ ստերլինգ կորուստ:

Պրեմիեր լիգայի կանոնները թույլ են տալիս ակումբներին 105 միլիոն ֆունտ ստերլինգի կորուստ ունենալ երեք տարվա ընթացքում։ «Էվերթոնը» իր կորուստների նմանատիպ ցուցանիշները (124,5 միլիոն ֆունտ) բացատրում է կորոնավիրուսային համաճարակի հետ:

Գործը փոխանցվել է անկախ հանձնաժողովին, որն այսօր հրապարակել է իր վճիռը՝ «Էվերթոնը» մեղավոր է և պետք է պատժվի 10 միավորի նվազեցմամբ։

Տուգանքները ուժի մեջ են մտնում անմիջապես, որից հետո Շոն Դայչի թիմը հանգրվանում է Պրեմիեր լիգայի 19-րդ հորիզոնականում՝ ունենալով ընդամենը չորս միավոր:

Ի պատասխան հայտարարության մեջ «Էվերթոնը» ասաց, որ «ցնցված և վրդովված է կատարված որոշումից»: «Իրիսները» պահպանում են բողոքարկման իրավունքը:

Ավելացնենք, որ նախկինում Պրեմիեր լիգայի պատմության մեջ միավորների նվազեցմամբ պատժվել էին միայն երկու ակումբ՝ «Միդլսբրոն» և «Պորտսմուտը»։ Առաջինից  հանվեց երեք միավոր, երկրորդից՝ ինը։ Նշենք, որ երկու ակումբներն էլ դուրս մնացին Պրեմիեր լիգայից հենց նույն մրցաշրջանում։

Հետաքրքիր փաստեր