«Արսենալն» այս ամառ ընկերական հանդիպում կանցկացնի MLS-ի բոլոր աստղերի թիմի հետ՝ Ուեյն Ռունիի գլխավորությամբ:
«Արսենալը» կլինի ԱՄՆ-ում՝ 2023/24 մրցաշրջանին նախապատրաստվելու համար։ Այս տուրի շրջանակներում Միկել Արտետայի թիմը կխաղա «Էվերթոնի», «Օռլանդո Սիթիի» և «Չելսիի» հետ։
Իսկ հուլիսի 19-ին Վաշինգտոնում «զինագործները» կխաղան MLS-ի բոլոր աստղերի թիմի հետ, որն այս խաղում կգլխավորի «Դի Սի Յունայթեդի» մարզիչ Ռունին, հայտնում է Evening Standard-ը։
Հարկ է նշել, որ 2016 թվականին «Արսենալն» արդեն խաղացել է MLS-ի բոլոր աստղերի թիմի դեմ՝ Ջոել Կոամպբելի և Չուբա Ակպոմի գոլերի շնորհիվ հաղթելով 2-1 հաշվով։
Նախկինում MLS-ի բոլոր աստղերի թիմը, որը Ռունին ներկայացնում էր որպես խաղացող, նույնպես ընդունել է Պրեմիեր լիգայի այլ թիմեր, ինչպիսիք են «Տոտտենհեմը», «Չելսին» և «Վեստ Հեմը»: