• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Չելսին Պոչետինոյին փոխարինողներ է փնտրում

«Չելսին» հայտնաբերել է Մաուրիսիո Պոչետինոյին երկու հնարավոր փոխարինողներ, սակայն կսպասի մինչև մրցաշրջանի ավարտը, որպեսզի որոշում կայացնի գլխավոր մարզչի հարցում:

Պոչետինոն միայն անցած ամառ է ստանձնել «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնը՝ ստորագրելով երկու տարվա պայմանագիր, իսկ այս մրցաշրջանը շատ դժվար է ընթանում Մաուրիսիոյի համար։

Շաբաթ օրը «Բրենթֆորդի» դեմ խաղում (2-2) «Չելսիի» երկրպագուները բացահայտորեն արտահայտեցին իրենց դժգոհությունը Պոչետինոյից՝ չնայած Մաուրիսիոյի բազմիցս համբերության կոչերին։

«Չելսին» չի պատրաստվում կրկնել մեկ տարի առաջ թույլ տված սխալը՝ մրցաշրջանի վերջում գլխավոր մարզչին հեռացնելով, ուստի Պոչետինոն պետք է բարելավի այս մրցաշրջանը։

Սակայն Պոչետինոյի երկարաժամկետ ապագան «Սթեմֆորդ Բրիջում» կասկածի տակ է և մեծապես կախված է նրանից, թե արդյոք «Չելսիին» կհաջողվի ԱՊԼ-ի կամ Անգլիայի գավաթի միջոցով որակավորվել եվրոպական մրցաշարերում:

Այնուամենայնիվ, ինչպես հայտնում է The Guardian-ը, «Չելսիի» ղեկավարներն արդեն հայտնաբերել են Պոչետինոյին փոխարինող երկու թեկնածուների: Խոսքը «Սպորտինգից» Ռուբեն Ամորիմի և «Բրայթոնից» Ռոբերտո Դե Զերբիի մասին է:

Ինչ վերաբերում է Ամորիմին, ապա «Չելսին» մտածում էր նրան հրավիրելու մասին դեռևս անցյալ ամառ։ Ինչպես Դե Զերբիին, Ռուբենը նույնպես «Լիվերպուլի» ռադարում է:

Եթե ​​Պոչետինոյին փոխարինի մեկ այլ մասնագետ, նա, ինչպես և իր նախորդը, պետք է աշխատի ստեղծված կառույցում, որտեղ գլխավոր մարզիչը զբաղվում է հատուկ մարզչական աշխատանքով և քիչ ազդեցություն ունի այլ հարցերի վրա, ինչպիսիք են տրանսֆերները։