• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անգլիայի գավաթի եզրափակիչ։ (Անոնս)

Շաբաթ օրը կայանալիք «Մանչեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» դերբին Ուեմբլիում կորոշի Անգլիայի գավաթի ճակատագիրը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս հանդիպման անոնսը։

Մանչեսթերի երկու թիմերն էլ այս մրցաշրջանում արդեն նվաճել են գավաթ՝ «Յունայթեդը» նվաճել է Լիգայի գավաթը, իսկ «Սիթին» երրորդ անգամ անընդմեջ կարողացավ նվաճել Պրեմիեր լիգայի չեմպիոնական գավաթը:

Մինչև ամառային ընդմիջումը, սա կլինի «Սիթիի» երկու եզրափակիչներից առաջինը, քանի որ մեկ շաբաթ անց՝ հունիսի 10-ին, «Սիթին» Չեմպիոնների լիգայի եզրափակչում կհանդիպի «Ինտերին»:

Այսպիսով, այս մրցաշրջանում «Սիթին» կարող է տրեբլի հեղինակ դառնալ՝ կրկնելով «Յունայթեդի» 1999 թվականի ձեռքբերումը։ Նշենք, որ նախկինում ոչ մի թիմ չի կարողացել դա անել:

«Մենք ցանկանում ենք նվաճել այս գավաթը: Խոսքը նրանց խանգարելու մասին չէ»:

«Մենք հիանալի հնարավորություն ենք ստացել: Ուեմբլին հավանաբար աշխարհի լավագույն մարզադաշտն է, և այստեղ լինելը գավաթի եզրափակչում արդեն իսկ հետաքրքիր է»,- ասել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը:

«Սիթին» ու «Յունայթեդը» առաջին անգամ են հանդիպում ցանկացած մեծ մրցաշարի եզրափակիչում։

«Յունայթեդը» հաղթել է «Սիթիին» Անգլիայի գավաթի վերջին վեց հանդիպումներից հինգում: Միակ բացառությունը 2010/11 թվականների կիսաեզրափակիչն էր։

Սա կլինի «Սիթիի» և «Յունայթեդի» երրորդ հանդիպումը Ուեմբլիում: Երկու նախորդներն էլ տեղի են ունեցել 2011 թվականին, երբ «քաղաքացիները» հաղթեցին 1-0 հաշվով Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում, սակայն «կարմիր սատանաները» կարողացան հաղթել Անգլիայի Սուպերգավաթի խաղարկությունում 3-2 հաշվով:

Սա կլինի «Սիթիի» Անգլիայի գավաթի 12-րդ եզրափակիչը (6 հաղթանակ, 5 պարտություն): «Քաղաքացիները» վերջին չորսում իրար հաջորդող հաղթանակներ ու պարտություններ են կրել:

«Յունայթեդը» 21-րդ անգամ կխաղա Անգլիայի գավաթի եզրափակիչում (12 հաղթանակ, 8 պարտություն), ինչը «Արսենալի» հետ համատեղ ամենաբարձր ցուցանիշն է։ Անգլիայի գավաթի եզրափակչում «Սատանաների» 8 պարտությունները նույնպես ռեկորդային են (կիսվում են «Չելսիի» և «Էվերթոնի» հետ):

«Սիթին» կարող է իր պատմության մեջ երկրորդ անգամ նվաճել Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը և Անգլիայի գավաթը նույն մրցաշրջանում, առաջին անգամ դրան կարղացել են հասնել 2018/19 թթ.։ Սակայն «Յունայթեդը» (1993/94, 1995/96 և 1998/99) և «Արսենալը» (1970/71, 1997/98 և 2001/02) մեկ անգամ չէ, որ կարողացել են հասնել այդ նվաճմանը։

«Յունայթեդն» իր պատմության մեջ առաջին անգամ կարող է հաղթել ներքին գավաթի երկու խաղարկություններում էլ: Նախկինում դա հաջողվել է անել «Արսենալին» (1992/93), «Լիվերպուլին» (2000/01 և 2021/22), «Չելսիին» (2006/07) և «Սիթիին»(2018/19):

«Սիթին» դեռ գոլ բաց չի թողել այս մրցաշրջանի Անգլիայի գավաթի խաղարկությունում: Նախկինում ամբողջ խաղարկության ընթացքում անառիկ պահել իրենց դարպասները կարողացել են միայն «Փրեսթոնը» 1889-թվականին և «Բուրին» 1903 թվականին։

«Սիթին» Անգլիայի գավաթի այս մրցաշրջանում խփել է 17 գոլ, որը ամենաբարձր ցուցանիշն է:

Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում դեռևս ոչ մի թիմ չի մասնակցել հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարին և՛ կիսաեզրափակիչում, և՛ եզրափակիչում: Նշենք, որ կիսաեզրափակչում «Յունայթեդը» հաղթեց «Բրայթոնին» հենց 11 մետրանոց հարվածաշարով:

«Յունայթեդի» մարզիչ Էրիկ Տեն Հագը կդառնա Անգլիայի գավաթի եզրափակիչ հասած չորրորդ հոլանդացի մարզիչը՝ Ռուդ Գուլիտի (1 հաղթանակ, 1 պարտություն), Գուս Հիդինկի (1 հաղթանակ) և Լուի Վան Գալի (1 հաղթանակ) հետ միասին:

Իսպանացի մարզիչները չորս անգամ հաղթել են Անգլիայի գավաթը՝ Ռաֆայել Բենիտեսը «Լիվերպուլի» հետ 2006 թվականին, Ռոբերտո Մարտինեսը «Ուիգանի» հետ 2013 թվականին, Միկել Արտետան՝ «Արսենալի» հետ 2020 թվականին և Խոսեպ Գվարդիոլան՝ «Սիթիի» հետ 2019 թվականին՝ հաղթելով իր հայրենակից Խավի Գրասիային և նրա «Ուոթֆորդին»։

«Շեֆիլդ Յունայթեդի» հետ կիսաեզրափակիչում (3-0) Ռիյադ Մահրեզը դարձավ «Սիթիի» առաջին ֆուտբոլիստը, ով կարողացել է հեթ-տրիկի հեղինակ դառնալ Ուեմբլիում:

«Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը այս մրցաշրջանում 52 գոլի հեղինակ է դարձել և կարող է դառնալ առաջին նորվեգացին, ով գոլ է խփել Անգլիայի գավաթի եզրափակիչում:

Անգլիայի գավաթի իր դեբյուտից ի վեր՝ 2019 թվականին, Ռիյադ Մահրեզն այս առաջնությունում խփել է 11 գոլ՝ առավելագույնը տվյալ ժամանակահատվածում:

Եզրափակիչում «Սիթիի» դարպասը կպաշտպանի Ստեֆան Օրտեգան: Քևին Դե Բրույնեի և Ջեկ Գրիլիշի վնասվածքները լուրջ չեն։

«Յունայթեդի» կազմում վնասվածքներ ունեն Լիսանդրո Մարտինեսից, Մարսել Զաբիցերից, Դոնի Վան դե Բեկից և Անտոնի Մարսյալից։ Անտոնիի մասնակցությունը խաղին կասկածի տակ է կոճի վնասվածքի պատճառով։

Անգլիայի գավաթ։ Եզրափակիչ
«Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ»
Ուեմբլի մարզադաշտ՝ 18:00