Անգլիայի գավաթի 1/4-րդ եզրափակչում «Չելսին» հյուրընկալել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։
Խաղն անցավ «ազնվականների» առավելությամբ, որն ակնհայտ դարձավ դաշտից Անդեր Էրերայի հեռացվելուց հետո։ Թվային առավելություն ստացավ «կապույտները» 51-րդ րոպեին խփեցին հանդիպման միակ գնդակը։ Հաղթական գոլի հեղինակ դարձավ Նգոլո Կանտեն։
Այս հաղթանակով Անտոնիո Կոնտեի թիմը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ արդեն հասել են «Տոտտենհեմը», «Արսենալը» և «Մանչեսթեր Սիթին»։
Հեռացում․ Էրերա՝ 35ր։
Գոլեր․ Կանտե՝ 51ր։