«Լեսթեր Սիթին» ցանկանում է գնել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանին։ «Աղվեսների» հետ պատրաստ են պայքարել «Էվերթոնը» և «Վեստ Բրոմվիչը»։
Այս մասին հայտնում է բրտիանական The Sun պարբերականը՝ մեր հայրենակցին համարելով «Նոր Բրանիսլավ Իվանովիչ»։
25-ամյա Համբարձումյանը, ով այժմ հանդես է գալիս մակեդոնական «Վարդարում», հարցազրույցում հայտնել է, որ իր հաջորդ քայլը Պրեմիեր Լիգան է։ Աղբյուրի հաղորդմամբ Համբարձումյանի հրաժարագինը կազմում է 600 հզր ֆունտ, որը պատրաստ են վճարել անգլիական ակումբները։