Անգլիական ֆուտբոլը վերադառնում է և դա այսօր է, երբ «Ոեմբլիում» Անգլիայի սուպերգավաթային խաղում միմյանց հետ կմրցեն Պրեմիեր Լիգայի չեմպիոն «Չելսին» և Անգլիայի գավաթի հաղթող «Արսենալը»:
«Արսենալը» վերջին թիմն է, որը խաղացել և հաղթել է «Ուեմբլիում», և այժմ Արսեն Վենգերը լի է վճռականությամբ այս մարզադաշտում վերջ դնել Ժոզե Մոուրինյոյի հետ դիմակայություններում իր անհաջող խաղերի շարքին:
Հետաքրքիր փաստեր
– Վերջին հինգ տարվա մեջ միայն մեկ անգամ է Անգլիայի գավաթակիրը հաղթել սուպերգավաթը, և այդ ակումբն «Արսենալն» է:
– Երբ վերջին անգամ այս ակումբները հանդիպեցին սուպերգավաթում, «Չելսին» հաղթեց 2:1 հաշվով, իսկ Սես Ֆաբրեգասը խաղում էր «Արսենալում»:
– Սա կլինի «Արսենալի» 21 սուպերգավաթային խաղը: Վերջին 12-ը հաջող ելք է ունեցել:
– Վերջին հինգ սուպերգավաթային խաղում խփվել է 19 գոլ: Միջինում մոտ 4 գնդակ մեկ խաղում:
– Արսեն Վենգերը երբեք չի հաղթել Ժոզե Մոուրինյոյին՝ 13 խաղ, 6 ոչ ոքի, 7 պարտություն:
– «Չելսին» «Արսենալի» դեմ վերջին ութ խաղում անպարտելի է՝ 5 հաղթանակ, 3 ոչ ոքի:
-«Արսենալը» չի կարողանաում «Չելսիի» դարպասը գրավել արդեն 482 խաղային րոպե:
Լոնդոնյան այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 184 անգամ և առավելությունը «զինագործների» կողմն է, ովքեր հաղթել են միմյանց միջև անցկացված խաղերից 71-ում: 59 անգամ ուժեղ են գտնվել «կապույտները», իսկ 54 խաղում գրանցվել է խաղաղ ելք:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 18:00-ին:
Մեր կանխատեսումը՝ «Արսենալ» 1-2 «Չելսի»