Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի Բ խմբում Անգլիայի հավաքականն անցկացրեց իր առաջին հանդիպումը։ Ռոյ Հոջսոնի սաները նոմինալ դաշտի տիրոջ կարգավիճակով մրցեցին Ռուսաստանի ազգային ընտրանու հետ։
Հանդիպումն անցավ անգլիացիների զգալի առավելությամբ, սակայն ռուսները կարողացան արժանի դիմադրություն ցույց տալ։ Հանդիպման հաշիվը 73-րդ րոպեին ստանդարտի իրացումից բացեց «Տոտտենհեմի» հենակետային կիսապաշտպան Էրիկ Դայերը, իսկ պատասխան գնդակը վերջին րոպեին խփեց Դենիս Բերզուցկին։
Այս հանդիպումից հետո Անգլիան Բ խմբում՝ վաստակած 1 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։
Գոլեր․ Դայեր՝ 73ր, Բերեզուցկի՝ 90ր։