«Չելսիի» կիսապաշտպան Անդրե Շյուրլեն հայտնել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին եթե գերմանացի լիներ, ապա տեղ չէր գտնի ազգային հավաքականում:
Երեքշաբթի օրն Անգլիայի ազգային հավաքականը, որում հանդես է գալիս Ուեյն Ռունին, կհյուրընկալի Գերմանիայի ընտրանուն: Շյուրլեն այդ խաղից առաջ ակնարկել է, որ Ուեյնը կարգով զիջում է հավաքականում իր խաղընկերներին:
-Ռունին լավ ֆուտբոլիստ է, սակայն մենք յուրաքանչյուր դիրքում ավելի լավ ֆուտբոլիստ ունենք: Այնպես որ, ես չգիտեմ, թե նա հնարավորություն կունենա՞ր տեղ գտնել մեր հավաքականում,- ասել է Շյուրլեն: Daily Mail