«Լիվերպուլի» 19-ամյա պաշտպան Անդրե Վիսդոմը կնքեց նոր երկարամյա պայմանագիր ակումբի հետ:
Պայմանագիրը կնքվեց չորեքշաբթի առավոտյան «կարմիրների» մարզչական բազայում:
-Ակումբի հետ նոր պայմանագիրը մեծ ձեռքբերում է ինձ համար, և ես երջանիկ եմ: Ես շատ հեշտ համաձայնվեցի: Երբ ինձ նման առաջարկ արվեց, ես միանգամից համաձայնվեցի: Սա մեծ ակումբ է, իսկ ես ընդամենը ցանկանում եմ հանդես գալ այստեղ,- ասել է Անդրեն:
Վիսդոմը առաջին անգամ «Լիվերպուլի» կազմում հանդես է եկել սեպտեմբերին, և այս ամիսների ընթացքում հասցրել է 13 անգամ դաշտ դուրս գալ:
Հիշեցնենք, որ «մերսիսայդյան» ակումբի հետ նոր պայմանագրեր կնքել են Լուիս Սուարեսը, Մարտին Շկրտելը, Սուսոն, Դանիել Ագգեռը, Ռահիմ Ստերլինգը, Բրեդ Ջոնսը և Ջոնջո Շելվին: