• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Անժին» «Նյուքասլին» առաջարկել է Էտո’Օյի ծառայությունները

Սամուել Էտո'ՕԻնչպես հայտնում է Metro-ն, Մախաչկալայի «Անժին» «Նյուքասլ Յունայթեդին» է առաջարկել իր աստղային հարձակվող Սամուել Էտո’Օյի ծառայությունները:

Մեկ շաբաթ առաջ դաղստանյան ակումբը փոխեց պլանները և որոշեց վաճառել բարձր վարձատրվող ֆուտբոլիստներին՝ այդ թվում նաև Սամուելին:

Աղբյուրի հաղորդմամբ, կամերունցու ծառայություններով հետաքրքրված են «Նապոլին» և «Ջենովան», սակայն ֆուտբոլիստի գործակալը ցանկանում է ակումբ փնտրել Պրեմիեր Լիգայում: Եվ այժմ Սամուելին առաջարկել են տեղափոխվել «Նյուքասլ»:

Հաղորդվում է, որ «կաչաղակները» Էտո’Օյին կարող են ստանալ սիմվոլիկ 5 մլն ֆունտ գումարով: Սակայն եթե ֆուտբոլիստը նույնպես ցանկություն ունենա միանալ Ալան Պարդյուի թիմին, ապա պետք է զիջումների գնա աշխատավարձի հարցում, քանի որ «Նյուքասլը» չի կարող վճարել այնքան, որքան նա այժմ վաստակում է «Անժիում»:

Հետաքրքիր փաստեր