Մախաչկալայի «Անժին» ցանկություն է հայտնել ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» 29-ամյա կիսապաշտպան Յայա Տուրեին:
Այս շաբաթ իվուարցու գործակալ Դմիտրի Սելյուկը հայտնել էր, որ եթե «Սիթին» ուզում է պահի Տուրեին, ապա պետք է մոտակա չորս օրում նոր պայմանագիր առաջարկի:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Տուրեի ներկայիս պայմանագիրը, որով ֆուտբոլիստը շաբաթական վաստակում է 220 հզր ֆունտ, կլրանա երկու տարուց:
Մի քանի ակումբներ արդեն հայտնել են, որ կարող են իրենց թույլ տալ պայմանագիր ստորագրել Տուրեի հետ: Հաղորդվում է, որ Յայաի համար պայքարում «Անժիի» մրցակիցները կլինեն Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը» և ֆրանսիական «ՊՍԺ»-ն: