Երիտասարդ անգլիացին անհավանական նմանության կրկնօրինակում է անգլիական ֆուտբոլի մարզիչներին, մեկնաբաններին և ֆուտբոլիստներին։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի շաբաթ օրվա հանդիպումների հիմնական պահերի տեսագրությունները։
Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի կենտրոնական խաղերից առաջինում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր հետնապահներից «Արսենալին»։
Պրեմիեր Լիգայի 2021/22 մրցաշրջանի առաջին տուրի կենտրոնական խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։
Պրեմիեր լիգան նախատեսում է հաջորդ մրցաշրջանից ներդնել խաղից դուրս գտնվող կիսաավտոմատ հայտնաբերում:
Ֆուտբոլի պատմության ամենաարագ գոլը խփել է անգլիական «Բրեդֆորդ Սիթիի» հարձակվող Ջիմ Ֆրայատը 1964թ-ի ապրիլին: Ֆուտբոլիստը դաշտի կենտրոնից գնդակը ուղարկել է դարպասի վերին անկյունը: Դարպասապահը այդ պահին նոր էր հագնում ձեռնոցները: Խաղի սկզբից անցել էր ընդամենը չորս վայրկյան:
Պրեմիեր լիգայում խաղացած ամենատարեց ֆուտբոլիստը եղել է Ջոն Բարիջը: 1995թ-ին նա խաղացել է «Մանչեսթեր Սիթիում», երբ 43 տարեկան և 5 ամսեկան էր: Իր ֆուտբոլային երկար կարիերայի ընթացքում անգլիացի դարպասապահը խաղացել է 29 տարբեր ակումբներում՝ այդ թվում «Նյուքասլ Յունայթեդում», «Սաութհեմպտոնում» և «Աստոն Վիլլայում»: Բարիջը 1969-1997թթ-ին անգլիական և շոտլանդական լիգաներում մասնակցել է 771 հանդիպման: