• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հաջորդ մրցաշրջանից ԱՊԼ-ում կարող է գործել SOAT համակարգը

Հաջորդ մրցաշրջանից Պրեմիեր լիգայում կարող է գործել խաղից դուրս վիճակը արձանագրող կիսաավտոմատ համակարգ (SOAT):

SOAT տեխնոլոգիան ապացուցեց իր որակը Քաթարում կայացած աշխարհի առաջնության և նախորդ մրցաշրջանի Կոնֆերանս լիգայի եզրափակիչներում: Այն օգտագործվում է նաև Չեմպիոնների լիգայի այս մրցաշարում:

Պրեմիեր լիգայի ակումբները հունիսին դեմ քվեարկեցին SOAT-ի կիրառմանը, սակայն այս մրցաշրջանում VAR-ի նկատմամբ մեծ քննադատությունը կարող է ստիպել նրանց փոխել իրենց դիրքորոշումը:

SOAT-ն օգտագործում է արհեստական ​​ինտելեկտ՝ խաղացողների վերջույթներին հետևելու համար, իսկ խաղից դուրս վիճակի դեպքում VAR-ն այդ մասին ազդանշան է ստանում գրեթե անմիջապես:

Սա կարող է լինել VAR-ի բարելավման մի քանի նորամուծություններից մեկը, հայտնում է The Telegraph-ը։ Առաջարկվում է նաև ստեղծել դաշտում գործող և VAR-ի համար պատասխանատու մրցավարական զույգեր, որոնք կսպասարկեն հանդիպումները բացառապես իրար հետ։

Հետաքրքիր փաստեր