«Էվերթոնը» վարձավճարով ձեռք է բերել «Բորնմութի» հարձակվող Ջոշուա Քինգին։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020/2021 մրցաշրջանի ավարտը։
Ինչպե՞ս է Քինգը հանդես եկել Պրեմիեր լիգայում «Բորնմութի» կազմում
Հինգ մրցաշրջանների ընթացքում անցկացրած 161 խաղերում Քինգը Պրեմիեր լիգայում 48 գոլ է հեղինակել «Բորնմութի» կազմում:
Հարձակվողի լավագույն մրցաշրջանը 2016/2017 -ն է եղել, երբ նա հեղինակել է 16 գոլ։
Ի՞նչպես է նա խաղում այս մրցաշրջանում
Այս մրցաշրջանում Քինգի ցուցանիշները այդքան էլ տպավորիչ չեն։ Հարձակվողը 12 հանդիպումներում ոչ մի գոլ չի հեղինակել, բայց Անգլիայի գավաթի խաղարկությունում երկու խաղում կարողացել է երեք գոլ խփել: