• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Այս տրանսֆերային պատուհանի ժամանակ ԱՊԼ-ի ակումբները 100 մլն․ ֆունտից քիչ գումար ծախսեցին

Պրեմիեր լիգայի ակումբները ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում 100 միլիոն ֆունտից քիչ գումար են ծախսել նոր խաղացողներ ձեռք բերելու վրա:

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, 2023 թվականի հունվարին Պրեմիեր լիգայի ակումբների տրանսֆերների վերջնական ծախսը կազմել էր 780 միլիոն ֆունտ, որը ռեկորդ է հանդիսանում ձմեռային պատուհանի համար։

Այս անգամ ԱՊԼ-ն ծախսել է ընդամենը 96,2 միլիոն ֆունտ, ընդ որում դրա մեկ երրորդը ծախսել է «Կրիստալ Փելեսը», որը 22 միլիոն ֆունտով գնել է «Բլեքբեռնի» կիսապաշտպան Ադամ Ուորթոնին, իսկ «Գենկից» աջ պաշտպան Դանիել Մունյոսին՝ 8.5 միլիոն ֆունտով:

Նոր փակված պատուհանի ամենամեծ ձեռքբերումը կենտրոնական պաշտպան Ռադու Դրագուշինն էր, ում հրավերը «Ջենոայից» արժեցել է 26,7 միլիոն ֆունտ ստերլինգ։

Ընդհանուր առմամբ, Պրեմիեր լիգայի ակումբները պայմանագիր են կնքել 43 նոր խաղացողների հետ՝ կա՛մ մշտական ​​տրանսֆերներով, կա՛մ վարձավճարով, կա՛մ ազատ գործակալի կարգավիճակով:

2019-ին Չինաստանում տեղի ունեցած ֆուտբոլային բումից հետո, առաջին անգամ Պրեմիեր լիգան աշխարհում առաջինը չի տրանսֆերների վրա ծախսած գումարի չափով։ Անգլիայի առաջնությունը զիջեց Ֆրանսիայի Լիգա 1-ին (162 մլն ֆունտ) և Բրազիլիայի Սերիան Ա-ին (123 մլն ֆունտ):

Պրեմիեր լիգայի միակ ակումբը, որին հաջողվել է ինչ-որ մեկին վաճառել, «Աստոն Վիլլան» էր, որը 2 միլիոն ֆունտ ստացավ «Միդլսբրո» մեկնած Ֆին Ազազի համար։

Պրեմիեր լիգայի ակումբների նման զգուշավորությունը ձմեռային պատուհանի ժամանակ պայմանավորված է ֆինանսական ֆեյր-փլեյի կանոններով։ Այս մրցաշրջանում լիգան երեք անգամ համապատասխան մեղադրանք է առաջադրել իր թիմերին, իսկ «Էվերթոնն» արդեն տուգանվել է 10 միավորով։

Հունվարին ակումբների մեծ մասը կենտրոնացած էր ֆուտբոլիստներ վաճառելու վրա՝ ընդհանուր առմամբ հրաժեշտ տալով 150 խաղացողների: Դրանցից 121-ը վարձակալվեցին արտասահմանյան ակումբների կողնից, և «Մանչեսթեր Յունայթեդը» այս գործոնում լավագույնն էր (12 ֆուտբոլիստ):

Հետաքրքիր փաստեր